Monday, April 18, 2011

Այս անգամ ցուցադրությունը տեղափոխեցինք ավելի հարմար ժամի՝ 19:30: Ինչպես միշտ՝ Գ. Քոչարի 4, Ուլիխանյան ակումբ:
Մուտքն ազատ է:

Monday, April 11, 2011

Ռեսլինգի մասին. ներածություն ու վիճելի հարցեր

Ռեսլինգի մասին խոսելը կարող է նույն թեժության քննարկումների բերել ինչպես, ասենք, կրոնական կամ քաղաքական թեմա շոշափելը:
Առաջին բանը, որ կլսեք ռեսլինգի «հակառակորդներից», դա այն է, որ ռեսլինգը... կեղծ է:
Իհարկե, սա բավականին աբսուրդ պնդում է՝ նույնն է բողոքել, որ ֆիլմում, երբ կրակում են հերոսի վրա, դերասանը չի մահանում (եթե հիշում եք, այդպիսի բան տեղի է ունենում Մարկեսի «Հարյուր Տարվա Մենություն» վեպում): Ռեսլինգը շոու է: Այն նախատեսված է որպես շոու: Այո, այն սպորտային շոու է, ու պարունակում է մարզիկների մրցակցության տարր, բայց որակական մակարդակի վրա. ավելի լավ ռեսլերն ավելի շատ ու ավելի ուժեղ մատչեր է ստանում, ավելի մեծ դահլիճներ, ավելի շատ արձագանք հանդիսատեսներից:
Այլ կերպ ասած, ռեսլերները պայքարում են նրա համար, որ հանդիսատեսը ցանկանա նրանց տեսնել ռինգում:
Ռեսլինգի մեջ, իհարկե, կան ստերոիդներ կերած ուռած մկաններով մարդիկ, բայց իսկապես լավ ռեսլերը պետք է լավ աթլետ լինի (իսկ ստերոիդներն արգելված են բոլոր խոշոր ռեսլինգային կազմակերպություններում ու մարզիկները պարբերաբար ստուգումներ են անցնում): Եթե չեք հավատում, նայեք այս տեսահոլովակը.
Ու հիշեք. երբեք, ոչ մի դեպքում ՄԻ ԿՐԿՆԵՔ ՍԱ ՏԱՆԸ:
Ահա թե ինչ է ռեսլինգը: Բաներ, որոնք դուք անհնարին եք համարում, նրանք անում են: Իսկ դուք կարող եք վայելել շոուն: Այժմ՝ նաև հայերեն մեկնաբանությամբ:

Saturday, April 9, 2011

Ռեսլմանիայի կադրերն ու հաջորդ դիտումը


Ռեսլմանիայի դիտման կադրերն, ինչպես խոստացել էի.
Լավ նորություն. այս չորեքշաբթի՝ ապրիլի 13-ին, ժամը 18:00 Ուլիխանյան ակումբում: Դրանից հետո՝ ամեն չորեքշաբթի ժամը 18:30: Արդեն հայերեն մեկնաբանությամբ՝ Բայանդուր Պողոսյանի ու Վանուշ Ահարոնյանի կատարմամբ:

Friday, April 8, 2011

Շարունակությունը)))

Առաջին ցուցադրությունն ավարտվեց երեկ, շնորհակալություն բոլորին, ովքեր եկել էին))) ուրախալի նորություն. այժմ ամեն չորեքշաբթի կհավաքվենք Ուլիխանյանում՝ շաբաթվա WWE RAW/SmackDown թողարկումները դիտելու:
Շուտով Wrestlemania-ի դիտման լուսանկարներ կավելացնեմ:

Tuesday, April 5, 2011

Wrestlemania XXVII Ուլիխանյան ակումբում


Առաջին գրառումն, ինչպես միշտ, ամենադժվարն է:

Wrestlemania-ն պրոֆեսիոնալ ռեսլինգի աշխարհի կարևորագույն ամենամյա իրադարձություններից է, որն առաջին անգամ կազմակերպվել է 1985 թվականի մարտի 31-ին, իսկ այս տարվանը թվով 27-րդ Wrestlemania-ն է:
Այս տարվա Wrestlemania-ն կարող եք մեզ հետ միասին դիտել Ուլիխանյան ակումբում:
Այսպիսով, հանդիպում ենք ապրիլի 7-ի ժամը 16:00-ին: Հանդիպման վայրը՝ Գ. Քոչարի 4, Ուլիխանյան ակումբ:
Մուտքն ազատ է: