Monday, April 11, 2011

Ռեսլինգի մասին. ներածություն ու վիճելի հարցեր

Ռեսլինգի մասին խոսելը կարող է նույն թեժության քննարկումների բերել ինչպես, ասենք, կրոնական կամ քաղաքական թեմա շոշափելը:
Առաջին բանը, որ կլսեք ռեսլինգի «հակառակորդներից», դա այն է, որ ռեսլինգը... կեղծ է:
Իհարկե, սա բավականին աբսուրդ պնդում է՝ նույնն է բողոքել, որ ֆիլմում, երբ կրակում են հերոսի վրա, դերասանը չի մահանում (եթե հիշում եք, այդպիսի բան տեղի է ունենում Մարկեսի «Հարյուր Տարվա Մենություն» վեպում): Ռեսլինգը շոու է: Այն նախատեսված է որպես շոու: Այո, այն սպորտային շոու է, ու պարունակում է մարզիկների մրցակցության տարր, բայց որակական մակարդակի վրա. ավելի լավ ռեսլերն ավելի շատ ու ավելի ուժեղ մատչեր է ստանում, ավելի մեծ դահլիճներ, ավելի շատ արձագանք հանդիսատեսներից:
Այլ կերպ ասած, ռեսլերները պայքարում են նրա համար, որ հանդիսատեսը ցանկանա նրանց տեսնել ռինգում:
Ռեսլինգի մեջ, իհարկե, կան ստերոիդներ կերած ուռած մկաններով մարդիկ, բայց իսկապես լավ ռեսլերը պետք է լավ աթլետ լինի (իսկ ստերոիդներն արգելված են բոլոր խոշոր ռեսլինգային կազմակերպություններում ու մարզիկները պարբերաբար ստուգումներ են անցնում): Եթե չեք հավատում, նայեք այս տեսահոլովակը.
Ու հիշեք. երբեք, ոչ մի դեպքում ՄԻ ԿՐԿՆԵՔ ՍԱ ՏԱՆԸ:
Ահա թե ինչ է ռեսլինգը: Բաներ, որոնք դուք անհնարին եք համարում, նրանք անում են: Իսկ դուք կարող եք վայելել շոուն: Այժմ՝ նաև հայերեն մեկնաբանությամբ: